Ուշու-Քունգֆուի Եվրասիայի աստղերի Գավաթի խաղարկությունը` Երևանում

13:19 11.09.2018

Ուշուի միջազգային ֆեդերացիան մրցումային օրացույցում գրանցել է երկու տարին մեկ անգամ Հայաստանում կազմակերպել ու անցկացնել Եվրասիայի գավաթի խաղարկություն:

Անդրանիկ միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա Երևանում այսօր` սեպտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, «Միկա» մարզադահլիճում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 12-16-ը անցկացվող մրցումներին հայտավորված են մարզաձևի ավանդույթներով հարուստ,միայն մրցանակակիր 10 ընտրյալ երկրների հավաքականները` Հայաստան, Էստոնիա, Լեհաստան, Իրան, Ղազախստան,Ֆրանսիա, Լիբանան, Հունգարիա, Բանգլադեշ, Ռուսաստան:

Իրենց ունակությունները չորս ոճում կդրսևորեն տարիքային չորս խմբերի 326 մարզիկներ:

«Դինամո» մարզադահլիճում կմրցեն սանդա ուշուի,իսկ «Միկայում»` կատա / վարժահամալիրային / մրցաձևերի ներկայացուցիչները:

Առավոտյան և երեկոյան մրցահերթերը նախատեսված են ժամը 9.00-12.00,ապա` ժամը 15.00-18.00:

Գլխավոր մրցավարներն են Տիգրան Չոբանյանը /«Դինամո»/  և լիբանանահայ Ավետիս Սերոբյանը /«Միկա»/:

Մրցումների ղեկավար մարմիններն են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:Տեխնիկական մասը ղեկավարում է ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիան:

Share |

Լրահոս