Մ21. Հայաստանի ընտրանին գերկամային որակների շնորհիվ ոչ-ոքի է կորզում (տեսանյութ)

19:29 11.09.2018

ԵՎՐՈ-2019-ի ընտրական փուլում իր հերթական հանդիպումն անցկացրեց Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ:

Հանդիպումն անցավ հետաքրքիր և դիտարժան պայքարում: Առաջինը հաշվի մեջ առաջ անցան տանտերերը: 26-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ատանասովը: 

Մեր ընտրանին հաշիվը հավասարեցրեց երկրորդ կեսում:  11 մետրանոցից աչքի ընկավ «Փյունիկի» հարձակվող Պետրոս Ավետիսյանը:

Հայաստանի հավաքականը չկարողացավ պահել ոչ-ոքի արդյունքը: 73-րդ րոպեին Զդրավկովսկին հաշիվը դարձրեց 2:1, իսկ խաղավերջում՝ 89-րդ րոպեին, Չուրլինովը խփեց իր թիմի 3-րդ գնդակը: 

Բաց թողած երրորդ գոլից հետո մեր հավաքականը չընկճվեց, այլ հակառակը՝ հիանալի կամային որակների շնորհիվ կարողացավ հետ բերել կորցրածը: 90-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ամանովիչը, իսկ մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը դուբլ ձևակերպեց ու փրկեց մեր հավաքականին պարտությունից:

Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: Մակեդոնիայի ընտրանին 4 միավորով 5-րդ տեղում է, իսկ Հայաստանի հավաքականը 8 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

 

Share |

Լրահոս