Մ21. Մակեդոնիա-Հայաստան. Մեր ընտրանու մեկնարկային կազմը

16:10 11.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հայաստանի Մ21 հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի շրջանակում Սկոպյեում արտագնա հանդիպում է անցկացնելու ՆՀՀ Մակեդոնիայի Մ21 հավաքականի հետ:

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 17:30-ին: 

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօրվա խաղի համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը.

1. Հենրի Ավագյան 3. Արթուր Քարտաշյան 5. Հակոբ Հակոբյան 6. Վահագն Հայրապետյան 7. Պետրոս Ավետիսյան 9. Ռոբերտ Մինասյան 14. Արթուր Նադիրյան 18. Ալիկ Առաքելյան 19. Էրիկ Վարդանյան  21. Հայկ Սարգսյան 22, Ռոբերտ Հակոբյան

Հավելենք, որ այս հանդիպումից առաջ մեր ընտրանին ունի 7 միավոր (8 խաղ) և զբաղեցնում է 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ Մակեդոնիան 7 խաղում վաստակել է 3 միավոր և գտնվում է 5-րդ տեղում:

Share |

Լրահոս