Լիխտշտայները կարող է ավարտել կարիերան մրցաշրջանի ավարտից հետո

22:39 11.09.2018

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Շտեֆան Լիխտշտայները չի բացառում, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել կարիերան.

«Լքելով «Յուվենտուսը» ես հայտնվել եմ ևս մի ուժեղ ակումբում, որտեղ կրկին պետք է ցույց տամ իմ բարձր որակները ու պայքարեմ հիմնական կազմում իմ տեղի համար: Նախկինի պես վստահ եմ, որ կարող եմ օգուտ տալ իմ թիմին, սակայն եթե մրցաշրջանի վերջում իրավիճակը փոխվի, ապա կհեռանամ ֆուտբոլից:

Իմաստ չեմ տեսնում կարիերաս շարունակելու մեջ, եթե չեմ կարող խաղալ ամենաբարձր մակարդակով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «GianlucaDiMarzio.com»-ը:

Նշենք, որ պաշտպանն այս ամռանն է տեղափոխվել լոնդոնյան ակումբ՝ «Յուվենտուսից»:

Share |

Լրահոս