Անիելի. ՉԼ-ին և ԵԼ-ին VAR է հարկավոր

20:48 11.09.2018

Եվրոպական ակումբների ասոցիացիաների նախագահ Անդրեա Անիելին կոչ է արել ՈւԵՖԱ-ին սկսել օգտագործել VAR Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի շրջանակում կայանալիք խաղերում:

«Մենք անպայման պետք է սկսենք օգտագործել VAR-ը եվրագավաթային հանդիպումներում: Ես խոսել եմ ՈւԵՖԱ-ի նախագահի հետ, նրանք պատրաստ են օգտագործել դա, սակայն ինձ բացատրեցին, որ ժամանակ է պետք:

Այդ ամենի կազմակերպումն այդքան էլ հեշտ չէ»,- Անիելիի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ VAR-ն օգտագործվում է Ֆրանսիայի առաջնությունում:

Share |

Լրահոս