Դել Բոսկե. Բոլտը կարող է հրաշալի ֆուտբոլիստ դառնալ

23:06 11.09.2018

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ ճամայկացի թեթևատլետ Ուսեյն Բոլտը կարող է հրաշալի ֆուտբոլիստ դառնալ:

Հիշեցնենք, որ Ուսեյնը պայմանագիր է կնքել ավստրալական «Սենտրալ Կոստ Մարիներս» ակումբի հետ: 31-ամյա մարզիկի պայմանագիրն անժամկետ է: Այդ պայմանագրի շնորհիվ ճամայկացին կարող է մարզվել ավստրալական ակումբի հետ:

«Բոլտը կարող է հրաշալի ֆուտբոլիստ դառնալ: Նրա արագությունը մեծ օգուտ կտար հակագրոհների վրա շեշտը դնող ակումբներին: Սակայն պրոֆեսիոնալ ֆուտբոլում կարիերա սկսել 32 տարեկանում, դա այդքան էլ նորմալ չէ»,- Դել Բոսկեի խոսքն է մեջբերում «Mundo Deportivo»-ն:

Share |

Լրահոս