Դել Պոտրո. Հպարտ եմ, որ խաղում եմ մեծ քառյակի ժամանակաշրջանում

19:37 11.09.2018

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոյին չի տխրեցնում այն փաստը, որ մեծ քառյակի (Ռոջեր Ֆեդերեր, Ռաֆայել Նադալ, Նովակ Ջոկովիչ, Էնդի Մարեյ) ժամանակաշրջանում կարողացել է «Grand Slam» շարքի միայն մեկ տիտղոս նվաճել.

«Իհարկե, Նադալի, Ֆեդերերի, Ջոկովիչի և Մարեյի հետ նույն ժամանակաշրջանում խաղալը շատ բարդ է տիտղոսներ նվաճելու տեսանկյունից, սակայն ես հպարտանում եմ, որ խաղում եմ այս լեգենդների կողքին:

Ամբողջ կարիերայիս ընթացքում այս թենիսիստներից շատ բան եմ սովորել՝ հետևելով նրանց հաղթանակներին: Ընդհանրապես չեմ տխրում: Ես պարզապես մեկն եմ այն տղաներից, ում բախտը բերել է խաղալ մեծ քառյակի ժամանակաշրջանում»,- դել Պետրոյի խոսքը մեջբերել է «Tennis World USA»-ը:

Հավելենք, որ Խուան Մարտին դել Պոտրոն «Grand Slam» շարքի իր միակ տիտղոսը նվաճել է 2009 թվականին՝ հաղթելով US Open-ում:

Share |

Լրահոս