Սիմեոնե. Միշտ ասել եմ, որ գլխավորելու եմ Ինտերը

16:24 11.09.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի թաքցրել, որ «Ինտերում» աշխատելու ցանկություն ունի.

«Իտալացի լրագրողներն ինձ անընդհատ այս հարցն են տալիս: Այն արդեն դասական հարց է դարձել: Միշտ էլ ասել եմ, որ գլխավորելու եմ «Ինտերը»: Ինձ դուր է գալիս այդ ակումբում աշխատելու տարբերակը, սակայն այժմ «Ինտերն» ունի գլխավոր մարզիչ, որը հիանալի է աշխատում, իսկ ես գլխավորում եմ «Աթլետիկոն»:

Իմ տեղափոխությունը տեղի կունենա, բայց չգիտեմ՝ երբ: «Աթլետիկոյի» հետ մինչև 2020 թվականը գործող պայմանագիր ունեմ: Առջևում երկու տարի կա, ինչը մեծ ժամանակահատված է»,- Սիմեոնեի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ 1997-1999 թվականներին Դիեգո Սիմեոնեն խաղացել է «Ինտերում»:

Share |

Լրահոս