Ջոկովիչը դարձել է մրցաշարերի արդյունքում ամենաշատ գումար վաստակած թենիսիստը

16:41 11.09.2018

US Open-ում տոնած չեմպիոնության շնորհիվ Նովակ Ջոկովիչը վաստակած մրցանակային գումարների քանակով թենիսի պատմության լավագույն ցուցանիշն է գրանցել՝ գերազանցելով Ռոջեր Ֆեդերերի ցուցանիշը:

Իր կարիերայի ընթացքում մրցաշարերում գրանցած հաջողությունների համար սերբ թենիսիստը ստացել է ընդհանուր առմամբ $119,110,890 գումար, իսկ այս ցուցանիշով նախկին առաջատար Ֆեդերերը՝ $117,773,812:

Երրորդ թենիսիստը, ում հաջողվել է հատել 100 միլիոն դոլարի սահմանը Ռաֆայել Նադալն է:

Ուշագրավ է, որ Ջոկովիչը Ֆեդերերից 27 մրցաշար քիչ է անցկացրել, այդ թվում՝ 6 «Grand Slam» շարքի մրցաշար: Նման տարբերության պատճառն այն է, որ շվեյցարացի թենիսիստն իր հաղթանակների զգալի մասը տոնել է դարասկզբին, երբ մրցաշարերի մրցանակային պարգևատրումները շատ մեծ չէին:

Նշենք նաև, որ կանանց թենիսում այս ցուցանիշով առաջատարն ամերիկուհի Սերենա Ուիլյամսն է ($ 86,4 միլիոն), երկրորդ հորիզոնականում վերջինս քույր Վինուսն է ($ 41,5 միլիոն), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մարիա Շարապովան ($ 38,9 միլիոն):

Share |

Լրահոս