Հայտնի են ECA-ի վարկածով տարվա լավագույն ակումբները

15:38 11.09.2018

Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) կազմակերպության տարեկան գլխավոր համաժողովի ժամանակ մրցանակներ է հանձնել 2018 թվականի լավագույն ակումբներին:

Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տարվա լավագույն ակումբ: Լավագույն կանանց ակումբ մրցանակը շնորհվել է միանգամից երկու անգլիական ակումբի՝ «Արսենալին» և «Չելսիին»:

«Գենտը» հատուկ մրցանակ է ստացել տարվա ընթացքում լավագույն սոցիալական աշխատանքն իրականացնելու համար, իսկ «Ռեդ Բուլ Զալցբուրգը» ճանաչվել է Եվրոպայում լավագույն առաջընթացը գրանցող ակումբ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» երրորդ անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 3 խաղում մադրիդյան թիմը 3 հաղթանակ է տոնել:

Share |

Լրահոս