Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում

15:17 11.09.2018

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

6-րդ տուրի «Լոկոմոտիվ»-«Ալաշկերտ-2» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին, ՄԶՀՀԿ մարզադաշտում: Խաղը մեկնարկելու է 16:00-ին:

Հավելենք, որ Առաջին խմբի 6-րդ տուրի՝ «Երևան»-«Բանանց-2», «Արարատ-2»-«Յունիոր Սևան», «Գանձասար-Կապան-2»-«Արարատ Արմենիա-2», «Բանանց-3»-«Շիրակ-2» հանդիպումները կայանալու են սեպտեմբերի 17-ին, իսկ «Փյունիկ-2»-«Էրեբունի» խաղը՝ սեպտեմբերի 18-ին:

Share |

Լրահոս