Լոպետեգին որոշել է, թե ով կլինի Ռեալի դարպասապահն առաջիկա խաղում

18:45 11.09.2018

Բելգիայի հավաքականի և «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Լա Լիգայի 4-րդ տուրի «Աթլետիկի» հետ խաղը կսկսի մեկնարկային կազմում:

Ինչպես հայտնում է Marca-ն, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին որոշել է խաղաժամանակ տրամադրել բելգիացուն, չնայած այն փաստին, որ թիմի մյուս դարպասապահ Կեյլոր Նավասն մեն գնով ցանկանում է հետ վերադարձնել իր տեղը թիմի մեկնարկային կազմում:

Կոստա Ռիկայի հավաքականի ֆուտբոլիստը նույնիսկ չի մեկնել ազգային ընտրանու ճամբար, ի տարբերություն Կուրտուայի, ով հավաքականի կազմում մասնակցել է Շոտլանդիայի հետ մրցավեճին:

«Աթլետիկի» հետ խաղից հետո «Ռեալը» մրցելու է «Ռոմայի» հետ և ըստ լրատվամիջոցի` այն դարպասապահը, որը կլինի մեկնարկային կազմում, նա էլ մինչև մրցաշրջանի ավարտը կհամարվի հիմանական դարպասապահ:

 

Share |

Լրահոս