Մայամին նոր պայմանագիր է կնքել Հասլեմի հետ

15:59 11.09.2018

«Մայամի Հիթը» հայտարարել է Յուդոնիս Հասլեմի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

Ակումբը գործարքի մանրամասները չի հաղորդում, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ կողմերը մեկամյա պայմանագիր են կնքել:

Հիշեցնենք, որ Հասլեմը «Մայամիում» հանդես է գալիս 2003 թվականից: Այս ընթացքում նա 3 չեմպիոնական տիտղոս է նվաճել (2006, 2012, 2013), իսկ 2003-04թթ. մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության նորեկների խորհրդանշական հավաքականում:

NBA-ի նախորդ խաղարկությունում Յուդոնիսը մասնակցել է 14 հանդիպման:

Share |

Լրահոս