Պոգբան ամռանը ցանկացել է վերադառնալ Յուվենտուս

21:08 11.09.2018

Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կարող էր հայտնվել «Յուվենտուսում», որտեղ հանդես է եկել 2012-2016 թվականներին:

Ինչպես հայտնում է «Calciomercato.com»-ը,  թուրինյան ակումբը ցանկացել է վերադարձնել ֆրանսիացուն: Անձամբ խաղացողն էլ դեմ չի եղել վերադառնալ Թուրին, սակայն տեղափոխությանը դեմ է եղել «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը հասկացնել է տվել «ծեր սինյորային», որ չի պատրաստվում այս ամռանը բաժանվել կիսապաշտպանից:

Չնայած այս ամենին, տրանսֆերը կարող է կայանալ 2019 թվականին: «Յուվենտուսը» պատրաստ է միջոցներ չխնայել Պոգբային կրկին Ա Սերիայում տեսնելու համար:

Նշենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան»:

Share |

Լրահոս