Օքսլեյդ-Չեմբերլենն իր վնասվածքի մասին. Փորձում եմ լավատես լինել

00:15 11.09.2018

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը պատմել է ապաքինման ընթացքի մասին:

«Վնասվածքս իրոք շատ լուրջ է: Նման բան կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Կարծում եմ՝ պետք է պահպանեմ լավատեսությունը: Դա է բնավորությունը:

Հիմա ես հոգեպես շատ լավ վիճակում եմ գտնվում և շարունակում եմ լավատեսորեն նայել աշխարհին»,- Չեմբերլենի խոսքն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը՝ հղում անելով «Sky Sports»-ին:

Հիշեցնենք, որ Չեմբերլենը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում «Ռոմայի» (5:2) հետ կայացած խաղի ընթացքում:

Share |

Լրահոս