Պորտուգալիան առանց Ռոնալդուի հաղթեց Իտալիային (տեսանյութ)

00:40 11.09.2018

Ազգերի լիգայի 1-ին խմբի 2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը «Դա Լուշ» մարզադաշտում ընդունեց Իտալիայի ընտրանուն և հաղթեց նվազագույն հաշվով:

Հանդիպման միակ գոլը 48-րդ րոպեին խփեց Անդրե Սիլվան:

Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում Իտալիան ոչ-ոքի էր խաղացել Լեհաստանի հետ:

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Շվեդիա-Թուրքիա՝ 2:3

Սերբիա-Ռումինիա՝ 2:2

Մոնտենեգրո-Լիտվա՝ 2:0

Շոտլանդիա-Ալբանիա՝ 2:0

Անդորա-Ղազախստան՝ 1:1

Կոսովո-Ֆարերյան կղզիներ՝ 2:0

Մալթա-Ադրբեջան՝ 1:1

Share |

Լրահոս