Կարլոսը մասնակցել է ֆուտզալի հանդիպման և 2 հիանալի գոլ է խփել (տեսանյութ)

18:10 11.09.2018

Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը մասնակցել է ֆուտզալի ցուցադրական հանդիպման:

Կարլոսը հանդես է եկել Ճապոնիայի ֆուտզալի լիգայի խաղացողներից կազմված թիմում, որը 2:1 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ լեգենդար բրազիլացին դարձել է դուբլի հեղինակ:

Նշենք, որ Օսակայում կայացած ցուցադրական խաղին հետևել է 3015 հանդիսական:

Սա այն դեպքում, երբ Ճապոնիայի ֆուտզալի լիգայի խաղերին ներկա է լինում միջինը 1500 մարդ:

 

Share |

Լրահոս