Սիմեոնեն ընտրություն է կատարել Նեյմարի և Մբապեի միջև

19:01 11.09.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ընտրություն է կատարել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի միջև.

«Նեյմա՞րը թե՞ Մբապեն: Ես ընտրում եմ Նեյմարին: Լուիս Էնրիկեի «Բարսելոնայում» նա թիմային խաղ էր ցուցադրում, ինչն անհրաժեշտություն էր: Մբապեն ավելի շատ աչքի է ընկնում անհատական խաղով:

Ի տարբերություն Նեյմարի՝ Մբապեն խաղադաշտում կոնկրետ դիրք չունի»,- Սիմեոնեի խոսքը մեջբերել է «COPE»-ն:

Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 4 տուրում խփել է 4 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում: Մբապեն, մասնակցելով 3 հանդիպման, կրկին 4 գոլ է խփել և կատարել է 2 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս