Տևես. Երբեք մարզասրահում չեմ տեսել Մեսսիին. Ռոնալդուն այնտեղ է ամբողջ օրը

23:22 11.09.2018

Արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը պատմել է, թե ինչպես են անցկանում մարզումները Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն.

«Ես երբեք մարզասրահում չեմ տեսել Մեսսիին: Չեմ տեսել, որ նա գնդակի կասեցման կամ այլ մարզումներ անցկացնի: Դա նրա մոտ բնական կերպով է ստացվում:

Եթե խոսենք Ռոնալդուի մասին, ապա պետք է ասեմ, որ նա մոլագարի պես ցանկանում է ամբողջ օրն անցկացնել մարզասրահում:

Նա ցանկանում էր լավագույնը լինել ցանկացած ոլորտում: Մարզումը սկսվում էր ժամը 09:00-ին, սական դուք կարող էիք գալ 08:00-ին և տեսնեինք, որ Ռոնալդուն արդեն այնտեղ է: Մի անգամ ես եկա առավոտյան 6-ին ու զարմացա, քանի որ նա արդեն մարզասրահում էր»,-Տևեսի խոսքերը մեջբերում է Depor.com-ը:

Share |

Լրահոս