Տուխելը որոշում է կայացրել Ռաբիոյի ապագայի հարցում

23:42 11.09.2018

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոսել է թիմի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ապագայի մասին:

«Այն օրվանից, երբ գլխավորել եմ ՊՍԺ-ն, Ռաբիոն բաց չի թողել ոչ մի մարզում: Նա ի զորու է հարմարվել յուրաքանչյուր համակարգի: Եթե նա մարզավիճակում է, ապա կարող է մեծ օգուտ տալ մեր թիմին:

Շատ կարևոր է թիմում ունենալ նրա պես ֆուտբոլիստի»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաբիոն մտադիր է լքել ՊՍԺ-ն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Share |

Լրահոս