ՈւԵՖԱ. Չեմպիոնների լիգայից և Եվրոպա լիգայի բացի կանցկացվի ևս մեկ ակումբային մրցաշար

14:56 11.09.2018

Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Անդրեա Անյելին հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ից թույլատվություն են ստացել Չեմպիոնների լիգայից և Եվրոպա լիգայից բացի եվրոպական ակումբային ևս մեկ մրցաշար կազմակերպելու համար.

«Սպասում էինք ՈւԵՖԱ-ի հաստատմանը: Այժմ կանաչ ազդանշան ենք ստացել երրորդ մրցաշար ստեղծելու համար:

2021-2022թթ. մրցաշրջանից այդ մրցաշարին կմասնակցի 96 ակումբ»,- Անյելիի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Մրցաշարի անցկացման ձևաչափն այս պահին հայտնի չէ, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ այն նման է լինելու Գավաթակիրների գավաթի խաղարկությանը, որն առաջին անգամ անցկացվել է 1960-61թթ. մրցաշրջանում, վերջին անգամ՝ 1998-99թթ. մրցաշրջանում: Այդ մրցաշարին մասնակցել են ՈւԵՖԱ-ի անդամ երկրների գավաթային մրցաշարերի հաղթողները:

Share |

Լրահոս