Կառլոս Ռամոս. US Open-ի եզրափակչից հետո փողոց դուրս չէի գալիս

15:15 12.09.2018

Պորտուգալացի մրցավար Կառլոս Ռամոսն իր առաջին մեկնաբանությունն է տվել սկանդալային միջադեպից հետո, որը տեղի է ունեցել US Open-ի եզրափակիչ խաղում:

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, ով խաղի ընթացքում երկու անգամ տուգանվել է Ռամոսի կողմից, նրան սուտասան և գող է անվանել:

Թենիսի մի շարք փորձագետներ իրենց աջակցությունն են հայտնել Սերենային.

«Ես լավ եմ` չնայած ստեղծված իրավիճակին:

Ինձ համար անհանգստանալու կարիք չկա: Իրավիճակն ամենահաճելիներից չէր: Եզրափակչից հետո դուրս չէի գալիս Նյու-Յորքի փողոցներ, որպեսզի խուսափեմ վատ իրավիճակներից»,- հայտարարել է Ռամոսը «Portugal՛s Tribuna Expresso» պարբերականին տված հարցազրույցում:

Նշենք` արդեն հաջորդ շաբաթ Ռամոսը կվերսկսի մրցավարական գործունեությունն ու կաշխատի Զադարի (Խորվաթիա) մրցումներում:

Share |

Լրահոս