Դալիչ. Խորվաթիան անհետացել էր դաշտից Իսպանիայի հետ խաղի 20-րդ րոպեից

10:46 12.09.2018

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը գնահատել է իր թիմի ելույթն Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` Իսպանիայի հետ խաղում, որում իր սաները 0:6 հաշվով ջախջախիչ պարտություն են կրել.

«Մենք առաջին 20 րոպեների ընթացքում շատ լավ տեսք ունեինք, երեք 100-տոկոսանոց պահ ստեղծեցինք:

Բայց այն բանից հետո, երբ Վրսալկոն վնասվածք ստացավ, մենք պարզապես անհետացանք դաշտից: Ոչինչ ցույց չտվեցինք:

Սա նույնիսկ մեր նախկին թիմը չէր: Պետք է գիտակցել, թե ինչումն է խնդիրը»,- Դալիչի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:

Իսպանիայի հետ խաղը, հիշեցնենք, առաջինն էր Խորվաթիայի ընտրանու համար Ազգերի լիգայում: Իսպանացիներն, իրենց հերթին, առաջին տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել են Անգլիային և այժմ միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակն` իրենց ակտիվում ունենալով 6 միավոր:

Share |

Լրահոս