Դիբալայի եղբայրը քննադատել է Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբին

11:58 12.09.2018

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալայի եղբայրը` Գուստավոն, քննադատել է ազգային թիմի մարզչական շտաբին` ֆուտբոլիստին տրամադրվող ոչ բավարար խաղաժամանակի համար.

«Եթե նրանք չեն կարողանում քո շնորհիվ գումար վաստակել, ուրեմն դու չես խաղա»,- գրել է Գուստավոն «Թվիթերում»:

Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված վերջին դադարի ընթացքում Դիբալան Արգենտինայի հավաքականին է միացել ավելի ուշ, քան իր թիմակիցները` բնավորության հետ կապված խնդիրների պատճառով ,ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին:

Հարձակվողը բաց է թողել Գվատեմալայի հետ խաղը (3:0), իսկ Կոլումբիայի հետ խաղում փոխարինման է մտել երկրորդ կեսում (0:0):

Դիբալան այս պահին չունի երաշխավորված տեղ «Յուվենտուսի» մեկնարկային կազմում: Մրցաշրջանի մեկնարկում նա Ա Սերիայի 3 խաղերից մասնակցել է 2-ին, ընդ որում դրանից մեկում փոխարինման է մտել:

Share |

Լրահոս