Դիբալա. Իմ բախտը բերել է, որ խաղում եմ Մեսսիի և Ռոնալդուի հետ

15:40 12.09.2018

«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խոստովանել է, որ իր բախտը բերել է ազգային թիմում Լիոնել Մեսսիի, իսկ թուրինյան ակումբում` Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղալու հարցում:

«Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի խաղացող է: Իմ բախտը բերել է, որ Արգենտինայի հավաքականում խաղում եմ Լիոնել Մեսսիի հետ, իսկ հիմա Ռոնալդուի հետ հանդես եմ գալիս «Յուվենտուսում»:

Հիմա ես պետք է պատրաստվեմ հաջորդ խաղին:

Չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի շրջանակում մրցելու ենք «Վալենսիայի» հետ, այդ իսկ պատճառով պետք է աշխատենք, որ պատրաստ լինենք: Յուրաքանչյուր խաղը դժվար է, այդ իսկ պատճառով մենք պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի հաղթանակ տանենք: Մինչև մրցաշրջանի ավարտը երկար ճանապարհ ունենք»,- Դիբալայի խոսքերն է փոխանցում «La Joya»-ն:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի «Վալենսիա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին Իսպանիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

 

Share |

Լրահոս