Էնրիկե. Երբ երկրպագուները սկսեցին վանկարկել իմ անունը, ամաչեցի

11:10 12.09.2018

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ ամաչել է, երբ երկրպագուները սկսել են իր անունը վանկարկել Ազգերի լիգայի խմբային փուլի` Խորվաթիայի հետ խաղում (6:0).

«Երբ երկրպագուները սկսեցին վանկարկել իմ անունը, սկսեցի ամաչել: Իհարկե, չէի սպասում նման արձագանքի և ես դա շատ եմ գնահատում, բայց կնախընտրեի, որ երկրպագուներն այդ կերպ ոգևորեին ֆուտբոլիստներին, ովքեր կատարում եմ ամենաբարդ աշխատանքը:

Իսպանիայի հավաքականում շա՞տ են «Ռեալի» խաղացողները. ինձ համար միևնույն է, թե նրանք որ թիմից են:

Մենք ընտրում ենք լավագույններին, որպեսզի արժանի ներկայացնենք մեր երկիրն այս մրցաշարում: Այն, թե որ թիմերում ենք նրանք խաղում, ինձ քիչ է հետաքրքրում»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում EFE-ն:

Share |

Լրահոս