Մանչեսթեր Սիթին ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Գյունդողանի հետ

15:30 12.09.2018

«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ բաժանվել թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանից և ցանկանում է ապահովագրել իրեն ֆուտբոլիստի հնարավոր կորստից:

Ինչպես հայտնում է «Football Espana»-ն, անգլիական թիմի ղեկավարությունը զգուշանում է «Բարսելոնայի» հետաքրքրությունից և պատրաստ է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել պայմանագրի երկարաձգման շուրջ:

Այդուհանդերձ, Գյունդողանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը» և որոշ գերմանական ակումբներ:

Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, ֆուտբոլիստը երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում» և դժվար թե ցանկանա հեռանալ թիմից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլանի «Ինտերը» դիտարկել է Գյունդողանին որպես այլընտրանքային տարբերակ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստն անգլիական Պրեմիեր-լիգայի 4 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս