Խեդիրան երկարաձգել է պայմանագիրը Յուվենտուսի հետ մինչև 2021 թվականը

13:55 12.09.2018

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ:

Ինչպես հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Խեդիրան «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2015 թվականին` ազատ խաղացողի կարգավիճակով:

Այս ընթացքում նա իտալական ակումբի կազմում 113 հանդիպման է մասնակցել, որոնցում իր թիմը 86 հաղթանակ է տարել: «Յուվենտուսի» կազմում գերմանացին երեքական անգամ դարձել է Իտալիայի առաջնության և Իտալիայի Գավաթի հաղթող:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում 3 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:

Թուրինցիները երեք տուրից հետո միանձյա գլխավորում են Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` վաստակած 9 միավորով:

Share |

Լրահոս