Մոդրիչը հունվարին մտադիր է հեռանալ Ռեալից և տեղափոխվել Ինտեր

10:35 12.09.2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Միլանի «Ինտեր», հայտնում է «Sport Mediaset»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել իրավիճակն ու Կրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղալու հնարավորություն ստանալ, ով ամռանը «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»:

Հիշեցնենք` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերը» ցանկանում էր ձեռք բերել Մոդրիչին, բայց կիսապաշտպանն արդյունքում մնաց «Ռեալում»:

Ընդ որում, «Ռեալի» ղեկավարությանը դուր չէր գալիս այն, որ միլանյան ակումբը կիսապաշտպանի հետ բանակցություններ է վարել առանց իր գիտության:

Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը, իսկ հրաժարագինն ավելի քան 700 մլն եվրո է կազմում: Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակնարկել է, որ մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից, այդ իսկ պատճառով պոտենցիալ գնորդը ստիպված պետք է լինի ակտիվացնել պայմանագրով սահմանաված հրաժարագնի կետը:

 

 

Share |

Լրահոս