Նեյմարը՝ Սալվադորի հետ խաղում ստացած դեղին քարտի մասին. Սա անարգանք է

21:08 12.09.2018

Բրազիլիայի հավաքականի ավագ Նեյմարը դժգոհ է Սալվադորի հետ ընկերական խաղում (5:0) ամերիկացի մրցավար Հաիր Մարուֆոյի որոշումներից:

Առաջին խաղակեսի վերջնամասում Մարուֆոն Նեյմարի՝ մրցակցի տուգանային հրապարակում ընկնելը սիմուլյացիա է որակել և բրազիլացուն դեղին քարտ է ցույց տվել.

«Չգիտեմ՝ ի՞նչ անել այս որոշումների հետ:

Այս ամենը պետք է վերջանա: Սա անարգանք է ոչ միայն իմ, այլև թիմակիցներիս նկատմամբ: Դեղին քարտով խաղալը շատ վտանգավոր է: Բրազիլիայի հավաքականի մասնակցությամբ խաղ սպասարկելը շատ մեծ պատասխանատվություն է, իսկ այս մրցավարը նման որոշումներ է կայացնում:

Կարծում եմ՝ սխալ որոշում էր: Եթե նա չէր ցանկանում էր 11-մետրանոց նշանակել՝ խնդիր չկա, բայց դեղին քարտ ցույց տալը պարտադիր չէր»,- Նեյմարի խոսքը մեջբերել է «Globo Esporte»-ն:

Share |

Լրահոս