Նեյմարի գոլն ու երեք գոլային փոխանցումը Բրազիլիայի հավաքականին օգնել են ջախջախել Սալվադորին

10:15 12.09.2018

Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում ջախջախել է Սալվոդորի ընտրանուն:

Հանդիպումը կայացել է ամերիկյան Մերիլենդ քաղաքի «Ֆեդեքս Ֆիլդ» ստադիոնում և ավարտվել է բրազիլացիների` 5:0 հաշվով հաղթանակով:

Խաղի գլխավոր հերոսը դարձել է բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով 11-մետրանոցից բացել է հաշիվն ու աչքի է ընկել նաև 3 գոլային փոխանցմամբ:

Բրազիլիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռիշարլիսոնը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Ֆիլիպե Կոուտինյոն և Մարկինյոսը:

Հիշեցնենք` Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականը հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Բելգիային 1:2 հաշվով:


Մեկ այլ ընկերական խաղում էլ Կոլումբիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Արգենտինայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: 

Share |

Լրահոս