Ռեալը Բարսելոնայի հետ կպայքարի Այաքսի կիսապաշտպան դե Յոնգի համար

12:49 12.09.2018

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեծ պահանջարկ ունի Իսպանիայում, հայտնում է «El Desmarque»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնայի» հետ տաղանդավոր ֆուտբոլիստի համար կպայքարի նաև Մադրիդի «Ռեալը»:

Մադրիդյան թիմի կազմում դե Յոնգը կարող է փոխարինել Լուկա Մոդրիչին, ով ձմռանն,ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Միլանի «Ինտեր»:

«Բարսելոնան» տևական ժամանակ է` հետևում է Հոլանդիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստին, և, ԶԼՄ-ների տեղեկություններով, նույնիսկ փորձել է ձեռք բերել նրան այս ամառ, սակայն մերժում է ստացել «Այաքսից»:

Ամստերդամյան ակումբում որոշել են, որ դե Յոնգի տրանսֆերային արժեքը կարող է աճել` իրենց թիմում անցկացրած ևս մեկ մրցաշրջանից հետո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսն» ամռանը հրաժարվել է դե Յոնգին վաճառել «Տոտենհեմին» 50 մլն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս