Լևոն Վահրադյանն ընդունել է անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանին

13:05 12.09.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:

Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում նախարար Վահրադյանը հյուրի հետ քննարկել է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղու կառուցմանը, ինչպես նաև աթլետիկայի զարգացման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Նույն օրը նախարարի ուղեկցությամբ անվանի հեռացատկորդին հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Share |

Լրահոս