ՊՍԺ-ի նախագահ. Յուվենտուսը Ռոնալդուի հետ մեր գլխավոր մրցակիցն է եվրագավաթներում

12:31 12.09.2018

«Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին կարծիք է հայտնել այն մասին,որ Չեմպիոնների լիգայի Գավաթի համար պայքարում իրենց գլխավոր մրցակիցը կդառնա Թուրինի «Յուվենտուսը», որն այս ամառ «Ռեալից» ձեռք է բերել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին.

«Կրիշտիանու Ռոնալդուի հետո «Յուվենտուսը» մեր գլխավոր մրցակիցն է Եվրոպայում:

Շնորհավորում եմ»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է փոխանցում «Corriere dello Sport»-ը:

Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում «Ռեալն», իր կազմում ունենալով Ռոնալդուին, Չեմպիոնների լիգայից դուրս է թողել ՊՍԺ-ին և «Յուվենտուսին»:

Փարիզեցիներին «Ռեալը» 1/8 եզրափակչում հաղթել է ընդհանուր 5:2 հաշվով, իսկ թուրինյան ակումբը «Ռեալին» պարտվել է քառորդ եզրափակչում` ընդհանուր 3:4 հաշվով:

Մադրիդյան թիմն այդ խաղարկության արդյունքներով դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր` եզրափակչում հաղթելով «Լիվերպուլին»:

Share |

Լրահոս