Օսական, Ս. Ուիլյամսը, Հալեպն ու Բերտենսը հավակնում են ամսվա լավագույն թենիսիստուհու կոչմանը

11:37 12.09.2018

WTA-ի պաշտոնական կայքը քվեարկություն է սկսել 2018 թվականի օգոստոս ամսվա լավագույն թենիսիստուհուն որոշելու համար:

Այդ կոչմանը հավակնում են հոլանդուհի Կիկի Բերտենսը, ճապոնուհի Նաոմի Օսական, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը և աշխարհի առաջին ռակետ, ռումինուհի Սիմոնա Հալեպը:

Քվեարկել կարելի է WTA-ի պաշտոնական կայքում:

Քվեարկությունը կավարտվի սեպտեմբերի 13-ին: Հաղթողի անունը կհայտարարվի ուրբաթ` սեպտեմբերի 14-ին: Հայտնի կդառնան նաև ամսվա հայտնությունն ու 2018 թվականի օգոստոս ամսվա լավագույն հարվածի հեղինակը:

2018 թվականի հունվար և մայիս ամիսներին լավագույնն է ճանաչվել Սիմոնա Հալեպը, փետրվար և հունիս ամիսներին` չեխ Պետրա Կվիտովան, մարտին` ճապոնուհի Նաոմի Օսական, ապրիլին` չեխ Կարոլինա Պլիշկովան, իսկ հուլիսին` գերմանուհի Անժելիկա Կերբերը:

Share |

Լրահոս