Աղասի. Իմ լավագույն խաղը չի համեմատվի Ջոկովիչի, Ֆեդերերի և Նադալի վատագույն խաղի հետ

14:01 12.09.2018

Աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին գովաբանել է Նովակ Ջոկովիչին, Ռոջեր Ֆեդերերին և Ռաֆայել Նադալին.

«Դուք ընդհանրապես տեսե՞լ եք՝ ինչպես են նրանք խաղում հետևի գծում: Ես նման թենիս կկարողանայի ցուցադրել առավելագույնը 10 րոպե, ինչից հետո ստիպված կլինեի հանձնվել և հրաժարվել պայքարից: Ես չէի կարողանա հաղթել նրանց:

Անգամ իմ լավագույն խաղը չի համեմատվի նրանց վատագույն խաղի հետ»,- Աղասիի խոսքը մեջբերել է «Tennis World USA»-ը:

Հավելենք, որ կարիերայի ընթացքում Անդրե Աղասին Ռոջեր Ֆեդերերի հետ հանդիպել է 11 անգամ և տոնել է 3 հաղթանակ: Այդ հաղթանակներն Աղասին տոնել է նախքան Ֆեդերերի 21-ամյակը: Ռաֆայել Նադալի հետ Աղասին 2 հանդիպում է անցկացրել և նույնքան պարտություն կրել:

Share |

Լրահոս