Բարսելոնան մտադիր է ձմռանը վարձակալել, ապա գնել Պոգբայի տրանսֆերը

15:53 12.09.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ձմռանը կարող է փոխել ակումբը:

«Daily Star» պարբերականը, հղում կատարելով իսպանացի հայտնի լրագրող Էդուարդո Ինդային, գրում է, որ «Բարսելոնան» չի հրաժարվել ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրությունից:

Կատալոնական ակումբը հունվարին փորձելու է մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել Պոգբայի տրանսֆերը՝ պայմանագրում ներառելով տրանսֆերը պարտադիր գնելու վերաբերյալ կետ:

Այս կերպ «Բարսելոնայում» ցանկանում են խուսափել ֆեյր-փլեյի հետ կապված հնարավոր խնդիրներից:

Միևնույն ժամանակ, «Daily Star»-ը գրում է, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին շատ է ցանկանում Պոգբային տեսնել կատալոնական ակումբում և ղեկավարությանը խնդրել է ջանքեր չխնայել տրանսֆերն իրականացնելու համար:

Հիշեցնենք նաև, որ Պոլ Պոգբան վերջերս նշել էր՝ չի երաշխավորում, որ առաջիկա ամիսներին էլ հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Share |

Լրահոս