Կարագերը Ռեշֆորդի մասին. Եթե նա ցանկանում է թոփ հարձակվող դառնալ, ապա պետք է հեռանա ՄՅՈւ-ից

19:45 12.09.2018

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խորհուրդ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին փոխել ակումբը.

«Լուկակուն ավելի լավն է քան Ռեշֆորդը և ես չեմ կարծում, որ նա այժմ կարող է մոտենալ Լուկակուի մակարդակին: Հիշո՞ւմ եք, թե Ռոմելուն ինչպես հեռացավ «Չելսիից»: Դա նրան օգնեց դառնալ թոփ հարձակվող ու տեղափոխվել «ՄՅՈւ»:

«Էվերթոնը» հիանալի ակումբ է զարգանալու համար: Այն գտնվում է անմիջապես լավագույն վեցնյակի ներքևը ու Ռեշֆորդի համար իդեալական վայր է խաղային որակները զարգացնելու համար:

Կարծում եմ, որ անգլիացին պետք է լքի «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա հիմա այնքան լավը չէ, որ հիմնական կազմից դուրս մղի Լուկակուին: Ռեշֆորդը դեռևս չի համարվում բարձրակարգ հարձակվող, սակայն այդպիսին կարող է դառնալ 23-24 տարեկանում, ինչպես Լուկակուն»,- Կարագերի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը:

 

Share |

Լրահոս