Ռոմայի առաջատարներից մեկը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ

23:06 12.09.2018

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն նոր պայամագիր կարող է կնքել ակումբի հետ: Այս մասին հայտնում է «Calciomercato»-ն:

Ըստ աղբյուրի՝ նոր համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականը: Խաղացողը տարեկան աշխատավարձը կկազմի 4 մլն եվրո: Նշվում է, որ ակումբի ու ֆուտբոլիստի միջև բանակցությունները ընթացքի մեջ է:

Նշենք, որ այս պահին Ջեկոյի տարեկան աշխատավարձը կազմում է 4.5 մլն եվրո: Ամռանը նրա ծառայություններով հետաքրքրված էր «Չելսին»:

 

Share |

Լրահոս