Անսահման հուզիչ դրվագ. կույր երեխայի մայրը ստադիոնում պատմում է տղային, թե ինչ է կատարվում խաղադաշտում (տեսանյութ)

20:34 12.09.2018

Բրազիլական «SporTV 9» հեռուստաալիքը ցուցադրել է Բրազիլիայի առաջնության 24-րդ տուրի «Պալմեյրաս»-«Կորինտիանս» հանդիպումը:

Հանդիպման ցուցադրության ռեժիսորը խաղի ընթացքում անչափ հուզիչ կադր է ցուցադրել: Տրիբունաներից մեկում մայրը իր կույր երեխային պատմում է, թե ինչ է կատարվում խաղադաշտում:

Տեսանյութն՝ այստեղ:

Երեխայի անունը Նիկոլաս է, նա 11 տարեկան է և մոտավորապես 10 տոկոս տեսողություն ունի: Նրա կողքին մայրն է, ով «Պալմեյրասի» ամեն տնային հանդիպման ժամանակ երեխային բերում է ստադիոն ու մանրակրկիտ պատմում է նրան, թե ինչ է տեղի ունենում հանդիպման ընթացքում: 

Մայրը նաև նշել է, որ երեխային դուր է գալիս ստադիոնում լինելը: Խփած գոլերի ժամանակ նրան հաճելի է լսել երկրպագուների երգերն ու վանկարկումները:

Այս ամենը իմանալուց և տեսնելուց հետո «Պալմեյրասի» ղեկավարությունը երեխային հրավիրել է խաղադաշտ, որպեսզի նա կանգնի և ձեռք տա այն խոտածածկին, որի վրա վազում են իր սիրելի ֆուտբոլիստները:

11-ամյա երեխան նույնիսկ  գոլի հեղինակ է դարձել իր մայրիկի օգնությամբ:

Տեսանյութն՝ այստեղ:

 

Share |

Լրահոս