Հրաձգություն. Գոհար Վարդանյանը հաջող ելույթ է ունեցել Չանգվոն քաղաքում անցկացված մրցաշարում

23:26 12.09.2018

Կորեայի Չանգվոն քաղաքում ավարտվեց հրաձգության աշխարհի առաջնության կից Մեծ մրցանակ (Գրան պրի) անվանումով միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Այն անցկացվեց տարիքային երկու խմբով՝ երիտասարդներ և մեծահասակներ: Հայաստանի 11 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոհար Վարդանյանը:

17-ամյա մարզուհին երիտասարդների պայքարում, վազող թիրախ մրցաձևում 40 կրակոցից վաստակեց 362 միավոր և գրավեց երկրորդ պատվավոր տեղը:

Մարզիչ Արմենակ Գալոյանի սանուհին դիպուկություն դրսևորեց նաև «Նորմալ վազք - 60 կրակոց» վարժությունում: Նա իր հաշվին գրանցեց 555 միավոր և եզրափակեց լավագույն քառյակը:

Share |

Լրահոս