Լյորիսը նշել է այն հարձակվողներին, որոնց դեմ շատ բարդ է խաղալ

13:26 12.09.2018

«Տոտենհեմի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը պատմել է, թե հատկապես որ հարձակվողների դեմ է բարդ խաղալ.

«Դժվար է միայն մեկ հարձակվողի առանձնացնել: Առաջին հերթին կնշեմ Ռաուլին, ում դեմ խաղացել եմ, երբ նա հանդես էր գալիս «Ռեալում» և «Շալկեում»: Ռաուլը միշտ հասցնում էր դարպասապահի վրա հայացք գցել, հասկանալ՝ որ ուղղությամբ է ցատկելու վերջինս և դրանից կախված՝ ճիշտ հարված կատարել:

Կնշեմ նաև Սուարեսին և Մեսսիին: Այս ֆուտբոլիստներին ներկայացնել պետք չէ: Ժամանակին ինձ համար բարդ է եղել խաղալ նաև «Պարի Սեն Ժերմենից» Պաուլետայի դեմ: Նրա հետ խաղադաշտում հաճախ էինք հանդիպում, երբ ես հանդես էի գալիս «Նիսում»»,- Լյորիսի խոսքը մեջբերել է «Daily Mail»-ը:

Share |

Լրահոս