Ինտերը պատրաստվում է խառնել Ռեալի ու Բարսելոնայի ծրագրերը

23:20 12.09.2018

Միլանի «Ինտերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր թիրախ ունի:

Ինչպես գրում է «Tuttosport»-ը, միլանյան ակումբը ցանկանում է գնել ՊՍՎ-ի հարձակվող Իրվինգ Լոսանոյին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը» և «Բարսելոնան»:

Ըստ աղբյուրի՝ «ներաձուրիները» ձմռանն ամեն ինչ անելու են, որպեսզի գնեն մեքսիկացուն:

Թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը, որպեսզի գնեն Լոսանոյին: Տեղափոխության համար «Ինտերը» պատրաստ է վճարել 35-40 մլն եվրո:

Նշվում է, որ եթե 22-ամյա խաղացողի տրանսֆերը ձախողվի, ապա իտալական ակումբը կփորձի գնել կա՛մ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալին, կա՛մ «Ֆիորենտինայի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզային:

Share |

Լրահոս