Ջոն Թերին չի տեղափոխվի Սպարտակ

20:53 12.09.2018

Անգլիացի պաշտպան Ջոն Թերին մերժել է Մոսկվայի «Սպարտակի» առաջարկը: Այս մասին գրել է ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում.

«Շատ երկար մտածելուց հետո որոշեցի մերժել «Սպարտակի» առաջարակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, ինչպես նաև նրա երկրպագուներին և հաջող ելույթներ մաղթել մրցաշրջանի մնացած հատվածում:

«Սպարտակը» շատ հավակնոտ ակումբ է և ես զարմացած էի նրանց պրոֆեսիոնալիզմով: Սակայն, ընտանիքիս հետ քննարկումներից հետո որոշեցի, որ այս պահին ճիշտ քայլ չի լինի, եթե ես ընդունեմ մոսկովյան ակումբի առաջարկը»,- գրել է ֆուտբոլիստը:

Share |

Լրահոս