Կայրի Իրվինգը վերսկսել է մարզումները

16:30 12.09.2018

«Բոսթոն Սելտիկսի» խաղարկող Կայրի Իրվինգը վերսկսել է մարզումները: «Yahoo Sports»-ը հաղորդում է, որ Իրվինգն առանց սահմանափակումների մասնակցում է Մայամիում «Բոսթոնի» ուսումնամարզական հավաքին:

Հիշեցնենք, որ Իրվինգը շարքից դուրս էր մնացել այս տարվա մարտից: 26-ամյա բասկետբոլիստը ձախ ծնկի ցավեր ուներ: Հետագայում Իրվինգը վիրահատության ենթարկվեց, որի արդյունքում նրա ծնկից հանեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2014-15թթ. կանոնավոր առաջնության եզրափակչում ստացած կոտրվածքից հետո տեղադրած պտուտակներից երկուսը:

Նախորդ մրցաշրջանում Կայրի Իրվինգը մասնակցել է կանոնավոր առաջնության 60 հանդիպման՝ միջինը 32 րոպե խաղաժամանակում հավաքելով 24,4 միավոր և կատարելով 5,1 փոխանցում:

Share |

Լրահոս