Մոդրիչը մեկնաբանել է Իսպանիայից կրած ջախջախիչ պարտությունը

22:12 12.09.2018

Ազգերի լիգայի խմբային փուլում Խորվաթիայի հավաքականը 0:6 հաշվով պարտվել է Իսպանիայի ընտրանուն:

Աշխարհի առաջնության փոխչեմպիոն հավաքականի առաջատար Լուկա Մոդրիչն այդ պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Սկզբում ամեն ինչ այնքան էլ վատ չէր: Հանդիպման առաջին 20 րոպեի ընթացքում մենք նորմալ խաղ ցուցադրեցինք:

Առաջին գոլից հետո մոռացանք կենտրոնացվածության մասին և Իսպանիային թույլ տվեցինք իր խաղը թելադրել: Դրա համար խստորեն պատժվեցինք: Ինչևէ, նման ծանր հարվածից հետո պետք է բարձրացնենք գլուխներս, վերլուծենք սխալները և առաջ շարժվենք»,- Մոդրիչի խոսքը մեջբերել է «A Bola»-ն:

Share |

Լրահոս