Մոդրիչը վերջ է դրել Ռեալից հեռանալու մասին լուրերին

18:12 12.09.2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ պատրաստվում է տեղափոխվել «Ինտեր».

«Հեռանա՞լ «Ռեալից»: Ես ընդհանրապես չեմ մտածում այդ մասին: «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է: Ինչո՞ւ պետք է ցանկանամ հեռանալ այստեղից»,- Մոդրիչի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը:

Հավելենք, որ Մոդրիչը «Ռեալի» հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր ունի: Ավելի վաղ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ Մոդրիչը տրանսֆերը չի վաճառի 700 միլիոն եվրոյից պակաս գնով:

Share |

Լրահոս