Ասենսիո. Երբեք չեմ պատրաստվել հեռանալ Ռեալից

14:57 12.09.2018

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հայտարարել է, որ երբևէ մադրիդյան թիմից հեռանալու մտադրություն չի ունեցել:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ասենսիոյի անունը կապում էին «Լիվերպուլ» տեղափոխության հետ.

«Ես երբեք չեմ պատրաստվել որևէ տեղ հեռանալ: Սա իմ երրորդ մրցաշրջանն է «Ռեալում». արդեն որոշակի կայունություն և փորձ եմ ձեռք բերել:

Հասկանում եմ, թե ինչպես կարող եմ ավելի արդյունավետ լինել»,- Ասենսիոյի խոսքը մեջբերել է «Goal»-ը:

«Ռեալում» անցակցրած 2 մրցաշրջանի ընթացքում Մարկո Ասենսիոն մասնակցել է 95 հանդիպման, դարձել է 21 գոլի հեղինակ, նվաճել է 8 տիտղոս: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի, սակայն գոլերով դեռ աչքի չի ընկել:

Share |

Լրահոս