Իկարդի. Վաղ թե ուշ գոլեր կխփեմ Արգենտինայի հավաքականում

16:52 12.09.2018

Արգենտինայի հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդին, ով տևական դադարից հետո հրավիրվել է ազգային ընտրանի, Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման (0:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Ինձ համար հիանալի հանդիպում էր: Փորձում էի անել այն ամենը, ինչ մարզիչը խնդրել էր: Այժմ վնասվածքի հետ կապված խնդիրներ չկան. ամբողջ շաբաթվա ընթացքում մարզվել եմ և խաղադաշտում ինձ լավ էի զգում:

Գիտեմ՝ վաղ թե ուշ գոլեր կխփեմ հավաքականում: Ազգային ընտրանու կազմում կանեմ այն ամենը, ինչ անում եմ «Ինտերում»: Հավաքականում եմ, որպեսզի ապացուցեմ և հաստատեմ նպատակասլացությունս: Սպասում էի այս հնարավորությանը:

Իհարկե, ցավալի է, որ աշխարհի առաջնության ժամանակ չեմ եղել հավաքականի մի մասնիկը, սակայն այժմ մտածում եմ միայն ներկայի մասին»,- Իկարդիի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Share |

Լրահոս