Մխիթարյանը միացել է Արսենալին (լուսանկար)

17:54 12.09.2018

Ազգերի լիգայի խաղարկությունում ելույթներն ավարտելուց հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները միացել են իրենց ակումբներին:

Մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես միացել է իր թիմին՝ «Արսենալին» ու մարզում անցկացրել: Կիսապաշտպանն այսօր Facebook-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.

«Այսօրվա հաղթող թիմը»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրում հաղթեց Լիխտենշտեյնին 2:1 հաշվով, իսկ երկրորդ տուրում 0:2 հաշվով պարտություն կրեց Մակեդոնիայի ընտրանուց:

Share |

Լրահոս